ԱՄՆ-ում ստորագրված փաստաթղթի առթիվ բազմաթիվ պետություններ` Իսրայել, Պակիստան… շնորհավորական ուղերձներ են հղում կողմերին:
ՔՊ-ականները գրառումներ են անում` փառաբանելով Փաշինյանին, թե «հազար անգամ մահացար ու տառապանքների միջով անցար, բայց այս անլուծելի հարցը դու լուծեցիր»:
Շարքային քաղաքացուն անհասկանալի է թե Փաշինյանի՞ն ո՞ր դրվագի համար են շնորհավորում` 4.3 հազար քառակուսի կիլոմետր Արցախը Ադրբեջանին հանձնելու՞, 43 կիլոմետրանոց ճանապարհը ԱՄՆ֊ին հանձնելու, 150 հազար հայերին փախստական դարձնելու՞, 5 հազար զոհ տալու՞, Բաքվի բանտերում գտնվող հայերին վերադարձնել չկարողանալու՞…
Ո՞րն է այս պատմության մեջ Նիկոլ Փաշինյանի նվաճումը։ Եվ հարց է ծագում` ո՞ւր անհետացան ընդամենը օրեր առաջ ՔՊ֊ական պատգամավորների անհանգստությունները, թե Սյունիքի միջանցքի արտապատվիրակումից հրաժարվել ենք, քանի որ դրա արդյունքում կարող է Հայաստանն ինքնիշխանության կորուստ ունենալ:
Այդ հայտարարությունը հնչեցրած պատգամավոր Արման Եղոյանը ասելիք չունի՞:
Ռաֆայել Մուրադյան

Բաց մի թողեք
Ցանկացած փոփոխություն ինքնին դեռ չի նշանակում բարելավում. Հասրաթյան
Դադարեցնել գեներալի դեմ սանձազերծված քարոզչական կեղտոտ կամպանիան՝ սթափության կոչ ու ազդանշան Հայաստանի վերահաս կործանման մասին
Երկրորդ նախագահի շուրջ իրադրության «ներսն» ու «դուրսը»