Զելենսկին արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչին՝ հրաժարվել Ղրիմի նկատմամբ իր պահանջներից, սակայն չներկայացրեց կոնկրետ ծրագրեր, փոխարենը անորոշ կերպով ափսոսալով, որ Ուկրաինան «չպետք է հրաժարվեր» դրանից 2014 թվականին։
Թրամփը նախկինում ասել էր, որ Զելենսկին կարող է դադարեցնել հակամարտությունը «գրեթե անմիջապես», եթե ցանկանա՝ հրաժարվելով Ղրիմից և համաձայնելով Ուկրաինայի ՆԱՏՕ-ին չմիանալուն։
«Ղրիմը չպետք է լքվեր այն ժամանակ», – գրել է Զելենսկին X սոցիալական ցանցի իր էջում: Միևնույն ժամանակ, Զելենսկին ասել է, որ իբր ձգտում է «արագ և հուսալիորեն» վերջ դնել հակամարտությանը:
Նա հավելել է, որ կարծում է, որ խաղաղությունը պետք է լինի երկարաժամկետ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցի իր էջում գրել է.
«Երբեք այս քանակի եվրոպական առաջնորդներ միաժամանակ չեն եղել Սպիտակ տանը, որպիսին սպասվում է այսօր։ Ինձ համար մեծ պատիվ է ընդունել նրանց»։

Բաց մի թողեք
Ամփոփել է վարչապետության շրջանն ու հեռացել նստավայրից
Հաղթանակի առիթով 2 միլիոն մարդ է դուրս եկել փողոց. Լուսանկար
«Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի նախկին աստղ Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում. Լուսանկար