2026 թվականի Աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի երկրորդ տուրում Պորտուգալիայի հավաքականը 3։2 հաշվով հաղթել է Հունգարիայի ընտրանուն։
Խաղից հետո Պորտուգալիայի հավաքականի հարձակվող 40-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն գրառում է կատարել սոցիալական ցանցերում. «Երկու խաղ, երկու հաղթանակ։ Առաջ, Պորտուգալիա»։
Ռոնալդուն Հունգարիայի հետ խաղում իրացրել է 11 մետրանոց հարվածը և հաշիվը դարձրեց 2:1։
2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի երկու բացման խաղերում Պորտուգալիան հաղթել է Հայաստանին (5:0) և Հունգարիային (3:2)։
Հոկտեմբերին պորտուգալացիները կմրցեն Իռլանդիայի և Հունգարիայի հետ։

Բաց մի թողեք
Արթուր Օսիպյանի ազատ արձակման պահանջ՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին
Հռոմի պապը շրջագայում է Իսպանիայում՝ 12 ելույթով և ավելի քան 2500 կիլոմետր ծրագրով
Պրեմիերա․ Իվետա Մուկուչյան – «Easy Love»․ Տեսանյութ