Սեպտեմբերի 26-30-ը Մոսկվայում կանցկացվի Համաշխարհային ատոմային շաբաթը՝ «World Atomic Week»-ը, որը մի հարկի տակ է հավաքելու աշխարհի տարբեր երկրների առաջնորդների, որոնք զարգացնում են ատոմային ծրագրեր իրենց երկրներում:
Միջոցառմանը հրավիրված է նաև Նիկոլ Փաշինյանը և Փաշինյանը մեկնելու է Մոսկվա: Ավելին՝ նա ակնկալում է առանձին հանդիպում ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը մեր հարցին ի պատասխան տվեց ավանդական պատասխան. «Վարչապետի այցերի մասին տեղեկատվությունը հաղորդվում է պատշաճ ժամկետում»:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չէր բացառել, որ Փաշինյանը կմասնակցի «World Atomic Week»-ին:
Վերջին անգամ Փաշինյան-Պուտին հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի 31-ին Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում: Սա առաջին հանդիպումն էր վաշինգտոնյան համաձայնությունը կնքելուց հետո:

Բաց մի թողեք
Արտառոց դեպք Գեղարքունիքում․ ուսուցիչը խոշտանգել է 10-ամյա աշակերտներին
Պետդումայում վստահ են՝ Փաշինյանն ունակ չէ դիմակայել Արևմուտքի ճնշմանը
Մոսկվայում համոզված են՝ ԱՄՆ-ն առանց ցավի կարող է «հրաժարվել» Հայաստանից