Սեպտեմբերի 16-ին, Գագիկ Շամշյանին է զանգահարել Կոտայքի մարզի բնակիչ Նաիրա Գրիգորյանը, ով իր դժգոհությունը հայտնեց այն հարցի հետ կապված, որ իր ավտոմեքենայի վրա դրված կալանքը վճարումները կատարելուց հետո էլ հարկադիրի աշխատակիցը չի հանում և չեն կարողանում ավտոմեքենան դուրս բերել հատուկ պահպանվող տարածքից։
«Սեպտեմբերի 2-ից մեքենան գտնվում է Կապանում, տեղափոխել են պլաշչադկա ու ես, տեղեկանալով այդ մասին, գնացել եմ ու բոլոր վճարումները կատարել բանկում, որը մոտ 61 հազար դրամ էր, որտեղից էլ զրոյականը ուղարկել են Հրազդանի հարկադիր։ Այնտեղ զանգեցի, որ տեսնեմ ստացել են զրոյականը թե չէ, ասեցին չեն ստացել, հաջորդ օրը զանգեցի, Դավիթ անունով աշխատակիցը ասում է, որ չեն ստացել, հետո էլ բա ստացել են, 20 րոպեից կհանի, մի քանի ժամ հետո զանգում եմ, հարցնում եմ, թե ինչի չի հանել, պատասխանում է, որ շուտով կհանի ու այդպես արդեն քանի օր չգիտես ինչու ձգձգվում է։ Ես այդ մեքենան օրավարձով տալիս էի ու հոգում մեր տան օրվա հացը ու արդեն քանի օր է ես գումարներ եմ կորցնում ինչ-որ աշխատակցի պատճառով, ով չեմ հասկանում՝ ինչի մեքենայի կալանքը չի հանում։
Խնդրում եմ պատասխանատու կառույցների ներկայացուցիչներին, որ այնպես անեն՝ մեքենաս դուրս գա կալանքից, քանի որ ոչ մի պարտք չունենք»։

Բաց մի թողեք
Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում․ բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար․ Լուսանկար
Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզի գյուղերից մեկում. 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել է
Վթար՝ Սարավանում, արգելապատնեշը մխրճվել է մեքենայի մեջ, վարորդի դուստրը վիրավորվել է․ Լուսանկար