Սոչիի հայկական սփյուռքի ղեկավար Սոս Մարտիրոսյանը, ով դատվածություն ունի, վերընտրվել է առողջարանային հայտնի քաղաքի պատգամավոր։ Այս մասին հայտարարվել է քաղաքային պաշտոնական պորտալում։
Հրապարակված ընտրությունների արդյունքների համաձայն՝ Մարտիրոսյանը՝ չնայած այն հանգամանքին, որ ժամանակին դատապարտվել է կողոպուտի գործով, ստացել է իր ընտրատարածքում ամենաշատ ձայները՝ 30.93 տոկոս։
Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները և հիշեցնում, որ ՌԴ ընտրական օրենսդրության համաձայն՝ դատապարտված քաղաքացին իրավունք ունի առաջադրվել որպես թեկնածու միայն այն դեպքում, եթե նրա դատվածությունը մարվել կամ հանվել է։
Լրատվամիջոցներին տված հարցազրույցում Սոս Մարտիրոսյանը նշել է, որ Սոչիի հայկական սփյուռքը քաղաքականության կամ հասարակական զարգացման վերաբերյալ որևէ հստակ տեսակետ չունի, և որ կազմակերպությունը գոյություն ունի Հայաստանի հետ կապերը պահպանելու և հայ ժողովրդի ինքնությունն ու մշակութային արժեքները պահպանելու համար։


Բաց մի թողեք
Իրանը բացառել է հարստացված ուրանը ԱՄՆ արտահանելու հնարավորությունը
«Տխուր է նայել Իսպանիայի ֆինանսական վիճակին». Թրամփը քննադատել է Իսպանիայի իշխանություններին
Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է. Լուսանկարներ