Ես ուզում եմ կրկնել՝ ասվածը պետք է պարզի Քննչական կոմիտեն: Այդ նույն կնոջ հայտարարությունները, որոնց մեջ լսել եմ բազմաթիվ հակասական բաներ: Քննչական մարմինը կպարզի՝ ով է ճիշտ, ով սխալ:
Այս մասին Կառավարության նիստից հետո, ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ անդրադառնալով կոմիտեի նախկին աշխատակցի աղմկահարույց դեպքի մանրամասներին։
Նա նշել է, որ ինքը դեռևս չի հրավիրվել Քննչական կոմիտե, երբ հրավիրվի, հարցաքննվի, կհայտնի այդ մասին:
Թովմասյանը նաև հավելել է, որ աշխատակցի ամուսինն իր հասցեին հայհոյանքներ է հնչեցրել, որոնք ինքը չի լսել: Դրանք ևս կփոխանցվեն քննչական մարմնին. «Իրենք են փաստել՝ այդ կինը, որ իր ամուսինն է հայհոյանքներ ուղարկել ինձ և շատ լավ կլինի, որ հենց իրենք էլ այդ փաստերը ներկայացնեն իրավապահ մարմիններին»։

Բաց մի թողեք
Ժողովուրդն իր կաշվի վրա է զգացել այդ «հաղթանակի» դառնահամը
Գուցե վիճեք ձեզ ընտրել են, թե չէ, բայց Ալիևին հաստատ չի ընտրել
Ո՞ր համակարգում է Հայաստանը պատկերացնում իր ապագան