Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Խարանից դեռ ոչ ոք չի փրկվել ու խուսափել ո՛չ ծնկի գալով և ո՛չ էլ էքստազի մեջ ընկած գոռալով ու էքստազի հասցնելով: Խնդիրն այլևս այն չէ, թե Փաշինյանը, ի՞նչ է ասում կամ հռչակում կամ առաջարկում:
Խնդիրը վաղուց այն է, որ դա ասողը, հռչակողը, առաջարկողը ինքն է, ում ասածը ունի այլևս զրո կշիռ ու զրո վստահություն, որովհետև առաջարկածը ու հռչակածը բերել է կորուստ, ցավ, դժբախտություն և այդ առաջարկը, հռչակումը անողը կրկին նա է, մի հույսի վաճառական ով խժռելու է այդ հույսը, երբ ստանա իրենը:
Չի ստանալու: Քաղաքականությունը դաժան բան է ուզում ես էքստազի մեջ գոռա կամ ծնկի արի կամ ձայն մուրա, խարանը անմաքրելի է»:
ՔՊ այսօր համագումարի ժամանակ իր երկարաշունչ ելույթից հետո Նիկոլ Փաշինյանը ծնկի եկավ հայ ժողովրդի բոլոր ժամանակների բոլոր նահատակների առաջ։

Բաց մի թողեք
Հաշիվը բացված է. վերլուծաբան Տիգրան Դումիկյան
Հունիսի 7-ին պետք է անպայման գնալ ընտրության, ընտրել իրական ընդդիմադիր ուժերից մեկին
Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից