ՀԱՆԵ´Ք, ՀԱՆԵ´Ք
Հանեք Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ականների էջերից ճանապարհաշինարարության ու մանկապարտեզ-դպրոցների լուսանկարները ու տակը բովանդակություն չի մնա: Սրանց մոտ միշտ լավ է ստացվում հարկատուների փողերի հաշվին արածը հենց հարկատուների վրա ծախելը:
Հա, մեկ էլ թավշուկները շատ են սիրում մեր մարզիկների հաջողությունները վերագրել «իրենց դարաշրջանին»: Ասենք նախկին կամ ներկա նախարարներ, մարզիկների աշխատանքի ու տառապանքի արդյունքում ունեցած ձեռքբերումները պարտադիր պետք է սեփականաշնորհեն, երբ իրենց արածն ընդամենը հարկատուների փողով իրականացրած աջակցություն է, ոչ ավելի:
Ի՞նչ բարոյականությամբ ես քեզ իրավունք վերապահում փիառվել, երբ տապալել ես հայկական ֆուտբոլը, մերժել ես շախմատի ոլորտում հայկական հաջողությունները, դրանց մասին չհիշատակելով անգամ դպրոցական դասագրքերում: Հիմա էլ շախմատը քիչ քիչ փոխարինում են ծանրամարտով:
Հորդորս է մեր մարզիկներին՝ ինչքան հնարավոր է հեռու մնացեք ու մի´ թաթախվեք քաղաքական կենդանիների հետ:
Հայկ Դեմոյանի Ֆեյսբուքի էջից

Բաց մի թողեք
Նավթի բլեֆը կամ ինչի՞ մասին է Իրանի դեմ պատերազմը
Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ․ Լիլիթ Գալստյան. Տեսանյութ
Ի՞նչ ասել կուզի՝ իսկը մանկապարտեզ