Աշխարհում 1.5 միլիարդ կաթոլիկ քրիստոնյաների հոգևոր առաջնորդ Հռոմի Պապ Լևոն 14-րդն իր առաջին արտասահմանյան այցը կկատարի Թուրքիա։
Նոյեմբերի 28-ին նա կայցելի Բուրսայի Իզնիկ քաղաք, որտեղ կմասնակցի Տիեզերական Ժողովի 1700-ամյակի տոնակատարություններին։
Նախորդ պապ Ֆրանցիսկոսը ցանկացել էր անձամբ մասնակցել Իզնիկի Ժողովի 1700-ամյակին և մահվանից առաջ ցանկություն էր հայտնել, որ իր հաջորդն անպայման մասնակցի այդ միջոցառմանը։
Պապի այդ պատմական այցի ընթացքում ակնկալվում է, որ Իզնիկ կժամանեն տասնյակ հազարավոր օտարերկրյա զբոսաշրջիկներ, իսկ միջոցառումները կհեռարձակվեն աշխարհի բազմաթիվ լրատվամիջոցների ուղիղ եթերում։
Նշվում է, որ դա կլինի 5-րդ պապական այցելությունը Թուրքիա՝ սկսյալ 1967 թվականից, գրում է «Էրմենիհաբեր»-ը:

Բաց մի թողեք
Որ երկիրը որքան է վաստակել «Մունդիալ 2026»-ի ժամանակ
Ինչպես ամառվա ընթացքում պահպանել առողջությունն ու խուսափել անցանկալի հետևանքներից
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը. Լուսանկար