Արագածոտնի թեմը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Տեղեկացնում ենք ամենքիդ՝ հոկտեմբերի 5-ին Վարդենուտ համայնքի Սուրբ Մերկեռիոս եկեղեցու վերաօծման 6-րդ տարեդարձի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ և Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից առաջին անգամ եկեղեցի կբերվի Հիսուս Քրիստոսի Խաչափայտի կենարար Մասունքը ու կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, սկիզբը ժամը 10:00:
Սուրբ Պատարագը կմատուցի Արագածի հովվության հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Մաղաքիա քահանա Գևորգյանը:
Արագածոտնի թեմը սիրով հրավիրում է ամենքիդ մասնակցելու Սուրբ Պատարագին և հաղորդակից դառնալու Սուրբ Մասունքի օրհնությանը:
Սուրբ Մասունքը եկեղեցում կմնա մինչև ժամը 16:00»:

Բաց մի թողեք
Երգն ու պարը միասին էին՝ ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով
«Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է. Լուսանկար
Ապրիլի 19-ի աստղագուշակ․ Օգտակար կլինի հանգստանալը