Փաստաբան Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը․
«ՊԵՏՔ Է ԼՐՋՈՐԵՆ ԶԲԱՂՎԵԼ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԿԱՆԽՄԱՆ և ԿԱՆԽՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՎ
Վիճակագրական տվյալներից հետևում է, որ 2018 թվականին գրանցված հանցագործությունների քանակը կազմել է 24.678, իսկ 2024 թվականին 63 տոկոսով ավելացել է և կազմել՝ 40.232:
Ընդ որում, այդ տվյալների մեջ ուշագրավ է նաև մարդու դեմ ուղղված հանցագործությունների քանակը: 2018 թվականին մարդու դեմ ուղղված հանցագործությունների քանակը կազմել է 4.964, իսկ 2024 թվականին 48 տոկոսով ավելացել է և կազմել՝ 7.353:
2018թ. քրեական պատասխանատվության են ենթարկվել 3.087 անձ, իսկ 2024 թվականին այդ թիվը 320 տոկոսով ավելացել է և կազմել՝ 9.886:
Իրավապահ մարմինները պաշտոնատար անձանց անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև քաղաքական նկատառումներով մարդկանց վերահսկելու և պատասխանատվության ենթարկելու գործընթաց իրականացնելու ուղղությամբ հսկայական ռեսուրսներ օգտագործելու փոխարեն պետք է լրջորեն զբաղվեն մեր երկրում հանցագործությունների նախականխման և կանխման աշխատանքներով»:

Բաց մի թողեք
Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղություն պետք է, բայց պիտի մի բան հասկանալ
Պետությունների շահերը, նույնիսկ եթե նրանք վաղեմի բարեկամներ են, միշտ չէ որ համընկնում են
Փաշինյանի թեզի հիմնական խնդիրը