Երեկ բանկից ավազակային հարձակմամբ հափշտակություն կատարած անձն արդեն լքել է ՀՀ տարածքը։
Սա հերթական դեպքն է, երբ հանցանք կատարած անձը փախուստի է դիմում ակներևության պայմաններում կատարված հանցանք ուշ բացահայտելու պատճառով։
Բազմիցս ասել եմ, որ նման բացթողումները, հանցավորության դեմ պայքարի արդյունավետության ցածր մակարդակը ՀՀ իրավապահ մարմինների քաղաքականացվածության արդյունքն է։
Նրանք զօրուգիշեր աշխատում են մեկ անձի մարմնի ու իշխանության պաշտպանության համար, զբաղված եմ ընդդիմադիրների նկատմամբ բացահայտ ապօրինի գործողություններով, իսկ մարդկային ու տեխնիկական ռեսուրսներն իհարկե անսահմանափակ չեն։
Այս ամենից առաջին հերթին տուժում է հանցավորությունից չպաշտպանված ՀՀ քաղաքացին:
Փաստաբան Րաֆֆի Ասլանյան

Բաց մի թողեք
ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Մխիթար Զաքարյանից կբռնագանձվի 12 անշարժ գույք, շուրջ 960 մլն դրամ. Լուսանկար
Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով․ Լուսանկար
Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 1 մլրդ 300 մլն դրամ, բանկի 2000 բաժնետոմս, անշարժ գույքեր