Մենք գրել էինք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է իրականացնում «Հաղթանակ» դաշինքի ավագանու անդամների և կողմնակիցների բնակարաններում:
Խուզարկություններն իրականացվել էին Կարեն Գևորգյանի, Արմեն Դավթյանի, Մայիս Մելքոնյանի, Տիգրան Գևորգյանի բնակարաններում։
Հակակոռուպցիոն կոմիտեից միայն հայտնել էին, որ խուզարկությունները կատարվել են իրենց մոտ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում` այլ տեղեկություններ չհայտնելով։
Մեր տեղեկություններով` քրեական վարույթները վերաբերում են նախընտրական շրջանում ընտրակաշառք բաժանելու, ընտրախախտումներ անելու կասկածներին։
Տեղեկացանք, որ խուզարկությունների ավարտից հետո դաշինքի մոտ մեկ տասնյակ անդամներ ձերբակալվել են և տեղափոխվել Հակակոռուպցիոն կոմիտե:
Վաղարշապատում ընտրակաշառք ստանալու, տալու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում երեկ գիշեր բերման ենթարկված Վաղարշապատի ընտրությունների մասնակից «Հաղթանակ» դաշինքի անդամները կեսգիշերնանց ազատ են արձակվել։ Նրանց նկատմամբ ընտրվել է ստորագրությամբ երկրից չհեռանալու խափանման միջոց:


Բաց մի թողեք
Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 1 մլրդ 300 մլն դրամ, բանկի 2000 բաժնետոմս, անշարժ գույքեր
Ինչ մեղադրանքներով են ձերբակալվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները
Մեկնարկել է Սամվել Կարապետյանի գործով դատավարությունը