ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական միջոցառումներ բենզինի և դիզելային վառելիքի իրացմամբ զբաղվող «ԱՐՄՊԵՏՐՈԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայաններում։

Ինչպես հայտնել է տեսչական մարմինը, վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են վառելիքաբաշխիչ սարքավորման չափագիտական կանոնների և նորմերի պահանջների խախտումներ, մասնավորապես՝ թերլիցքավորման դեպքեր հետևյալ հասցեներում․
ք․ Երևան, Նոր Նորք թաղամաս, Մյասնիկյան 20/1,
ք․ Երևան, Նոր Նորք թաղամաս, Դավիթ Բեկի 286/3։

Հայտնաբերված խախտումների համար տնտեսվարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։


Բաց մի թողեք
Եկեղեցու բակում հարսանիք՝ «գողական» երաժշտությա՞մբ, ենթամշակույթի դեմ պայքարող Փաշինյանն ու իր քահանան
Ահա եւ վերջ, ես հրաժարվեցի ՀՀ անձնագրից․ Նորատ Տեր-Գրիգորյանց
Չարած աշխատանքը ԱԲ-ով «փակելու» մասին