Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը:
Խորհրդի անդամները քննարկել են Դատախազության և քննչական մարմինների վերաբերյալ կարգավորումները:
«Ես ուզում եմ կրկնել այն հանձնառությունը, որ Արդարադատության նախարարությունն է ստանձնել, և դա վերաբերում է տեքստի մշակմանը և դրա ժամկետներին։ Մասնավորապես, հանձնառությունը ենթադրում է, որ Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մարտ ամսին։
Այսօր քննարկելու ենք դատախազության և քննչական մարմիններին առնչվող դրույթները»,- նշել է նախարար Սրբուհի Գալյանը։

Բաց մի թողեք
Փաշինյանը՝ ԱԺ հնարավոր նոր ընտրությունների մասին
Փաշինյանը նշել է, թե երբ կարող է ստորագրվել խաղաղության պայմանագիրը
«ԹՐԻՓՓ»-ի նախագծման աշխատանքները սկսվում են․ ի՞նչ է սպասվում հաջորդիվ