Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը:
Խորհրդի անդամները քննարկել են Դատախազության և քննչական մարմինների վերաբերյալ կարգավորումները:
«Ես ուզում եմ կրկնել այն հանձնառությունը, որ Արդարադատության նախարարությունն է ստանձնել, և դա վերաբերում է տեքստի մշակմանը և դրա ժամկետներին։ Մասնավորապես, հանձնառությունը ենթադրում է, որ Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մարտ ամսին։
Այսօր քննարկելու ենք դատախազության և քննչական մարմիններին առնչվող դրույթները»,- նշել է նախարար Սրբուհի Գալյանը։

Բաց մի թողեք
Հայաստանը շահագրգռված է ԵՄ հետ հարաբերությունների առավել խորացմամբ. ՀՀ նախագահ. Լուսանկարներ
Նարեկ Նալբանդյանը կարժանանա դաժան պատժի, եթե ․․․ Նիկոլ Փաշինյան
Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Պրահա. Տեսանյութ, Լուսանկար