Դեկտեմբեր 20-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզի բաժիններից մեկի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկությունները իրացնելով տարածքային ոստիկանության բաժին են տեղափոխել Արմավիրի մարզի բնակիչներ 52-ամյա Արսեն Ե․-ին և 45-ամյա Արման Ղ․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ համայնքային ոստիկանության տվյալ բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների՝ Արսեն Ե․-ն և Արման Ղ․-ն կասկածվում են մարզերից մեկի բնակիչ 21-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ։
Ոստիկանները պարզել են նաև, որ նշված անձինք օգտվել են աղջկա անօգնական վիճակից և հաճախակի տարել են դաշտամիջյան հատվածներ ու «սև գործը» կատարել։
Նշված դեպքի փաստով տարածքային ոստիկանության բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք նշված անձանց հետ ներկայացվել են տարածքային քննչական վարչություն, որտեղ էլ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, և քննիչի որոշմամբ Արսեն Ե․-ն և Արման Ղ․-ն ձերբակալվել ու տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր։
Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ հանգամանքներ չենք հայտնում։

Բաց մի թողեք
Գլխավոր դատախազը վերացրել է Արծրուն Մարգարյանի uպանության գործով 1999 թվականին կայացված որոշումները
«Ուժեղ Հայաստան»-ի համահիմնադիր Ալիկ Ալեքսանյանը երկու ամսով կալանավորվել է
Մարտի 1-ի գործով ապօրինի դատապարտված, հետագայում արդարացված Մուշեղ Սաղաթելյանի իրավահաջորդը ճանաչվել է տուժող