Հարգելի’ մարտունեցիներ, սա Ադրբեջանում արտադրվող «Բասարգեչար» գինին է, որը լայնորեն վաճառվում է ասիական և ամերիկյան շուկաներում։
Գինու պիտակին պատկերված է ՀՀ Գեղարքունիքի մարզը, իրենց պնդմամբ՝ որպես «արևմտյան ադրբեջան», Սևանա լիճը՝ որպես «Գոյչա», մեր հայրենի Մարտունին, որը քարտեզում կոչում են Ղարանլուխ, իմ ծննդավայր Վարդաձոր գյուղն Ադամխան անունով է ներկայացված։
Դուք ինչպե՞ս եք հավատում սրանց հետ խաղաղություն կերտելու փաշինյանական «կտերին» ու այդքան նիկոլամոլ եք, թե՞ ձեզ թվում է ադրբեջանցին կատակ է անում, արցախցիների ճակատագիրը ձեզ դաս չի՞ դարձել։
Խելքի եկե’ք, պարզապես խելքի եկե’ք սիրելիներս, այստեղ ծանոթ-բարեկամ-մտերիմին խաթր անելու հարց չկա, մտածեք ձեր և սերունդների ապագայի մասին, ձեր բնօրրանում ապրելու անքակտելի իրավունքի մասին, և առաջին հերթին՝ բոլորիս անցավորների գերեզմանների մասին։
Րաֆֆի Ասլանյան


Բաց մի թողեք
ԵԱՏՄ շուկան կազմում է Հայաստանից սննդամթերքի և խմիչքի մատակարարման 80%-ը․ Վիտտորիա Իդրիսովա
Առևտրի հանձնակատարը խոստանում է «նոր գործիք» մատակարարներին դիվերսիֆիկացնելու և Չինաստանից կախվածությունը նվազեցնելու համար
NASA-ն հրահանգել է տիեզերագնացներին ապաստան գտնել Միջազգային տիեզերակայանում նոր արտահոսքից հետո