ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Իսլամական Հանրապետությունում արդեն երկու շաբաթ չդադարող բողոքի ցույցերի ֆոնին՝ աջակցություն է հայտնել իրանցի ժողովրդին։
Այս մասին նա գրել է սոցկայքի իր էջում։
«Միացյալ Նահանգները աջակցում է Իրանի խիզախ ժողովրդին»,- մասնավորապես գրել է Ռուբիոն։
Զանգվածային բողոքի ցույցերը, որոնք սկսվել էին Իսլամական Հանրապետությունում երկու շաբաթ առաջ, շարունակվում են։ Թեհրանում եւ մի շարք այլ քաղաքներում ցուցարարները փողոց են դուրս եկել օրվա գիշերային ժամերին՝ հակակառավարական կարգախոսներ վանկարկելով։
Առկա տեղեկությունների համաձայն՝ ցույցերը միաժամանակյա կերպով շարունակվել են մի քանի քաղաքներում եւ ուղղված են եղել գործող կառավարման քաղաքական համակարգի դեմ։ Տարածվում են կադրեր, որտեղ պատկերված են քաղաքային փողոցներում գործված ավերածություններ։
Իշխանությունները ցուցարարներին մեղադրել են «հանրային սեփականության ոչնչացման» եւ «երկրի դեմ թշնամական գործողությունների մեջ»՝ նշելով որ այդ ամենը քողարկվում է բողոքի գործողություններով։ Համաձայն առկա տվյալների, բողոքի ցույցերի 13 օրերի ընթացքում սպանվել է առնվազն 51 մարդ, այդ թվում նաեւ՝ 9 երեխա։

Բաց մի թողեք
Ամփոփել է վարչապետության շրջանն ու հեռացել նստավայրից
Հաղթանակի առիթով 2 միլիոն մարդ է դուրս եկել փողոց. Լուսանկար
«Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի նախկին աստղ Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում. Լուսանկար