Հունվարի 16-ին, ժամը 14։42-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում՝ բենզալցակայանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Բաղրամյան փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետում այրվում է ավտոմեքենա։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։15-ին, մարվել՝ 15։33-ին։ Այրվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և ցուցիչների վահանակը, ջերմահարվել է ավտոտեխսպասարկման կետի գույքը՝ մասամբ։
Ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն։


Բաց մի թողեք
Եղվարդում բախվել են «Nissan» և կանչի վայր մեկնող շտապօգնության մեքենա․ Լուսանկար
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում․ Լուսանկար