«Սա է Առողջապահության նախարարության հերթական պարզաբանումը՝ երբ հերթական կյանքը չի հաջողվում փրկել»,- գրում է «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը՝ մեջբերելով ԱՆ-ի հետևյալ հիմնավորումը «Անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկվել են» -բայց կինը մահացավ։
«Ամիսներ առաջ նույն նախարարությանը ես ուղղել էի հարցում՝
մայրական մահացության, ռիսկերի և ցուցանիշների վերաբերյալ։
Ստացված պատասխանը, մեղմ ասած, անհասկանալի էր։
Այսօրվա դեպքը և այդ պատասխանը միասին ցույց են տալիս մի բան՝ նախարարությունը գործում է ոչ թե արդյունքահեն, այլ ձևական կառավարման տրամաբանությամբ․
ներկայացնում է տվյալների աղբյուրներ, բայց խուսափում է սեփական վերլուծությունից և պատասխանատվությունից,
իրավական սահմանափակումներով արդարացնում է համակարգային խնդիրների չբացահայտումը,
ընդունում է մայրական մահացության կանխարգելման հիմնարար գործիքի՝ մազապուրծ (near-miss) դեպքերի համակարգված հաշվառման և վերլուծության բացակայությունը,
սահմանափակվում է հրամանների և գործընթացների թվարկմամբ՝ առանց դրանց արդյունավետության որևէ չափելի ապացույցի։
-Մինչդեռ հենց near-miss դեպքերն են այն «վերջին ահազանգը», երբ կյանքը դեռ հնարավոր է փրկել,
և դրանց համակարգված հաշվառումն ու վերլուծությունը հանդիսանում է մայրական մահացության կանխարգելման առանցքային միջազգային չափանիշ։
-Այսինքն՝ համակարգը չի չափում իր արդյունքը, չի վերլուծում իր սխալները և, հետևաբար, չի կարող լիարժեք կանխել կանխելի մահերը»,-գրում է Պողոսյանը։
Հիշեցնենք, որ Երևանում այսօր ծննդկան էր մահացել։ ՀՀ Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ ծննդաբերության ընթացքում դիտվել է հղիի վիճակի կտրուկ վատթարացում` գիտակցության կորուստ:
Բժշկական թիմի կողմից արվել է հնարավոր միջոցառումները, կատարվել է շտապ կեսարյան հատում: Բժշկական թիմի և ատողջապահության նախարարության ջանքերով անմիջապես կազմակերպվել է ծննդկանի 3-րդ մակարդակի վերակենդանացման բաժանմունք տեղափոխելը: Ցավոք, ծննդկանի կյանքը փրկել չի հաջողվել: Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն: Փոքրիկի առողջական վիճակն այս պահի դրությամբ կայուն ծանր է։

Բաց մի թողեք
Նմուշառման արդյունքները հայտնի են․ Բյուրեղավանում աղիքային վարակի բռնկման ակտիվ տարածում չի արձանագրվում
Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները. Լուսանկարներ
Արտակարգ դեպք՝ Արարատում, 3-ամյա երեխան ջերմային այրվшծքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»