Մենք գրել էինք, որ մարտի 3-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մարզպետի օգնականի պաշտոնից ազատել է Յուրա Բազինյանին` իր դիմումի համաձայն։ Բազինյանը Նիկոլ Փաշինյանի ու Հայկ Ղալումյանի մանկության ընկերն է։
«Հրապարակ» թերթը գրում է․ Բազինյանը վերջին երեք տարիներին նաեւ Տավուշի մարզի թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահն է եղել:
Մեզ թվում էր` նա որոշել է կենտրոնանալ ԸԸՀ նախագահի պաշտոնի վրա, քանի որ կարեւոր ընտրական փուլ ենք մտել, սակայն պարզվում է «տաշած քարը գետնին չի մնում»` Յուրա Բազինյանը նշանակվել է ՀԷՑ-ի «Աղստև» մասնաճյուղի տնօրենի խորհրդական։
Սամվել Կարապետյանից խլելուց հետո ՀԷՑ-ր դարձել է ՔՊ-ական, իշխանական գործազուրկ կադրերին աշխատանքի տեղավորման գործակալություն, այն էլ` բարձր աշխատավարձերով։

Բաց մի թողեք
Մոր ձեռքում Սև Սիրտ չէր, Դանկոյի վառվող սիրտն էր․․․
Ինչո՞ւ են բնապահպանները վերածվել քաղաքական գործիչների, օժանդակում են, որ սրանք ընտրվեն և հանձնեն Տիգրանաշենը
Որտե՞ղ է 2018-ից առաջ ակտիվ քաղհասարակությունը, ովքե՞ր են զբաղեցնում նրանց ազատած «սուրբ տեղը»