ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնակատար Արաքսիա Սվաջյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնակատար Արաքսիա Սվաջյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնակատար Արթուր Մարտիրոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնակատար Արթուր Մարտիրոսյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:


Բաց մի թողեք
Դադարեցնում եմ ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղարի պարտականություններս. Լուսանկար
Սեպտեմբերի 1 … Գիտելիքի ճանապարհին կրկին հնչող առաջին զանգի օր
Կրթված, գիտակից ու արժեհամակարգ ունեցող մարդն է ձևավորում բարեկիրթ հասարակություն