Ապրիլի 8-ին, ժամը 16:13-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Ջրավազանի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ շենքերից մեկի մոտակայքում «ZIL» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել բնակարաններից մեկի պատշգաբի երկաթբետոնե հենասյուներին, վնասել հարակից տան հենապատը և հայտնվել հարևան տան բակում։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել բեռնատարը, փակել գազի բալոնի փականը, վարորդին դուրս բերել բեռնատարի խցիկից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է։


Բաց մի թողեք
Դատարանը որոշել է․ կիրառված խափանման միջոցը կվերացվի
15-ամյա աղջիկը BMW-ով բախվել է հաստաբուն ծառին. նա հոսպիտալացվել է, մեքենան՝ վերածվել մետաղի ջարդոնի. Լուսանկար
Ովքեր են Շիրակի ողբերգական ավտովթարի զոհերը․ մահացածներից 5-ը նույն ընտանիքից են