Երևանում թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսներից մեկի ուղևորը դանակահարել է վարորդին:
Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ ոստիկանությունն անմիջապես արձագանքել է ահազանգին, ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ուղևորի և վարորդի միջև վեճ է ծագել վճարման հարցի շուրջ։ Բարեբախտաբար, վարորդի ստացած վնասվածքը ծանր չէ, նա դիմել է բուժօգնության ու արդեն դուրս գրվել:
Քննչական կոմիտեից հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության և առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հոդվածների հատկանիշներով:
ՆԳՆ-ից տեղեկացրին, որ ավտոբուսի վարորդին դանակահարած անձը, նախնական տեղեկություններով, եղել է ոչ սթափ վիճակում, նա վեճի է բռնվել վարորդի հետ և իր մոտ եղած դանակով հարված է հասցրել վարորդին։ Այս պահին ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Մեր հարցմանը՝ դանակահարող ուղևորը փախուստի մե՞ջ է, թե բերման է ենթարկվել, ՆԳՆ-ից ձեռնպահ մնացին պատասխանել, ասելով, որ այս պահին չեն կարող այլ տեղեկություն հայտնել։
Ինչպես MediaHub-ին տեղեկացրին Քննչական կոմիտեի լրատվության բաժնից՝ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության և առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հոդվածների հատկանիշներով:
Կարելի է միայն ենթադրել, որ վեճը հավանաբար ավտոբուսի ուղեվարձը վճարելու խնդրի հետ է կապված։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ էր վերջերս անդրադարձել այդ խնդրին, որ ավտոբուսների վարորդներին երբեմն ուղևորները թիրախավորում և անգամ հարձակվում են նրանց վրա, ծեծում են, երբ նրանք պահանջում են վճարել ուղեվարձը, հակառակ դեպքում կամ չեն քշում ավտոբուսը, կամ փորձում են նրանց իջեցնել։
Այդպիսի գործերով արդեն ձերբակալված անձինք կան, և հավանաբար նման դեպքերը չեն դադարելու, քանի դեռ վարորդների վրայից չեն վերացրել նաև հսկիչ լինելու պարտականությունը։

Բաց մի թողեք
Գերմանիայում հանցագործությունների մակարդակը նվազում է, բայց սեռական հանցագործությունները զգալիորեն աճում են
Լարված իրավիճակ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. մեծ թվով դատապարտյալներ սպառնում են դիմել ծայրահեղ միջոցների
«Օպերացիան» շարունակվել է Օձունում