Ինչպես հայտնել էինք, ապրիլի 21-ին ՀՀ Բյուրեղավան համայնքում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացրել է, որ իրականացվել է խմելու ջրի նմուշառում, որի արդյունքում հայտնաբերվել են շեղումներ՝ կոլիֆորմ մանրէներ:
Կենսաբանական նմուշների հետազոտություններով հայտնաբերվել են ռոտավիրուս, ադենովիրուս, ինչպես նաև էնտերոհեմորագիկ և էնտերոախտածին կոլի խմբի ախտածիններ։
Ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, պատկան մարմիններն իրազեկվել են:
Ներկայում իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ, բռնկման ակտիվ տարածում չի արձանագրվում, և համաճարակաբանական տվյալները վկայում են գործընթացի մարումի մասին։
Բուժօգնության դիմած, ինչպես ամբուլատոր, այնպես էլ ստացիոնար բուժում ստացող բուժառուների վիճակը բավարար է, նոր դեպքեր չեն արձանագրվել:

Բաց մի թողեք
Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները. Լուսանկարներ
Արտակարգ դեպք՝ Արարատում, 3-ամյա երեխան ջերմային այրվшծքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
Բժիշկներին հաջողվել է 9 ամսական երեխայի կոկորդից «Լեգո»-ն հանել․ միացվել է արհեստական շնչառության սարք