Պեկինից Վաշինգտոն վերադարձի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուղեկցող լրագրողների հետ ճեպազրույցում բազմանշանակ հայտարարություն է արել․ «Ես խնդիր չեմ տեսնում, որ Իրանը ուրանի հարստացման իր ծրագիրը քսան տարով դադարեցնի, բայց դա պետք է լինի իրական պարտավորություն»,- ասել է նա։
Թրամփը միաժամանակ վերահաստատել է իր ձևակերպմամբ «միջուկային փոշին» Իրանի տարածքից դուրս բերելու պատրաստակամությունը։ Ըստ Թրամփի, ԱՄՆ-ի համար այդ գործողությունը «որևէ ռիսկ չի ներկայացնում», քանի որ հարստացված ուրանի պաշարները դուրս բերելու «բոլոր սարքավորումներն առկա են, ուրիշ ոչ ոք նման հնարավորություն չունի, բացի, գուցե, Չինաստանից»։
Վերջին ընդգծումը հուշում է, որ նա, կարծես, Իրանի հարստացված ուրանի պաշարների դուրսբերման հարցը Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ քննարկել է և «դեմ չէ, եթե դրանք տեղափոխվեն Չինաստան»։ Ավելի վաղ մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Իրանը առաջարկել է հարստացված ուրանի պաշարները «ի պահ հանձնել Ռուսաստանին, բայց ամերիկյան կողմը կտրուկ մերժել» է։
Չնայած Թրամփի Պեկին այցի և Սի Ծինփինի հետ բանակցություններից ամերիկյան փորձագիտական շրջանակների դժգոհությանը, տպավորություն է, որ ԱՄՆ-ը և Չինաստանը առնվազն հասել են սկզբունքային գործարք կնքելու հնարավորության մասին համաձայնության։ Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին մայիսի 15-ին հաստատել է, որ Սի Ծինփինը աշնանը պետական այցով կմեկնի Միացյալ Նահանգներ։
Հավանական է, որ «գործարքը կայանա» Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին ընդառաջ։ Հանուն այդ աջակցություն, հավանաբար, Թրամփը կարող է Իրանի «միջուկային փոշին հանձնել Սի Ծինփինին»։ Այդ դեպքում կստացվի, որ Թրամփը և Սին «նվաստացնում» են Պուտինին։ Եթե, իհարկե, Իրանը համաձայնի «միջուկային փոշին» հանձնել Չինաստանին։

Բաց մի թողեք
Որն է ռուս – հայկական հարաբերությունների լարվածության բուն պատճառը
Ալիևը ումի՞ց և ինչի՞ համար է «վրեժ» ուզում լուծել
Ալիև – Տոկաև սիրախաղ է սկսվել՝ թյուրքական պետությունների միավորում են սարքում