ՃԻՉ
Տղե’րք, ներեք մեզ…
Երբ դուք կռվում էիք մենք լուռ էինք,
Երբ դուք վիրավոր էիք ու ճչում էիք, մենք լուռ էինք,
Երբ դուք լուռ զոհվում էիք մենք էլի լռում էինք,
Երբ մեզ խաբում էին ամեն օր եւ սուտ հեքիաթներ պատմում` մենք էլի լռում էինք։
…Հիմա մենք ենք ճչում, տղե’րք,
Հիմա մենք ենք գոռում, տղե’րք,
Հիմա մենք ենք ոռնում, տղե’րք,
Ձեր ցավն ու ճիչը փոխանցվեց մեզ ու մենք ենք ճչում…
Անձայն ճչում…
Աշոտ Մինասյան «Երկաթ»

Բաց մի թողեք
Դերասան Հայկ Հովհաննիսյանն անդրադարձել է Անահիտ Մանուկյանից բաժանվելու լուրերին. Լուսանկար
Կոչ՝ պահպանելու մեր ինքնությունը․ «Խոստում» համահայկական նախաձեռնության պաշտոնական մեկնարկը
«Տիգրանս բոլորին համախմբողն էր, շրջապատի ուրախությունն ու հոգին». Տիգրան Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. Լուսանկարներ