20/05/2026

EU – Armenia

Հյուսիսատլանտյան դաշինքը հետևում է Ռուսաստանի միջուկային զորավարժությունների վերաբերյալ ստացված տեղեկատվությանը․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Հյուսիսատլանտյան դաշինքը հետևում է Ռուսաստանի միջուկային զորավարժությունների վերաբերյալ ստացված տեղեկատվությանը, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

«Իհարկե, մենք հետևում ենք դրանց։ Մենք հետևում ենք, թե ինչ է կատարվում», – նշել է Ռյուտեն։

Մայիսի 19-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ռուսաստանի զինված ուժերը մայիսի 19-ից 21-ը կանցկացնեն զորավարժություններ՝ նվիրված ագրեսիայի սպառնալիքի տակ միջուկային ուժերի պատրաստմանը և կիրառմանը։

Նախարարության տվյալներով՝ զորավարժություններին մասնակցում են մոտ 65,000 զինծառայող, ավելի քան 200 հրթիռային կայանք և ութ ռազմավարական սուզանավ։ Զորավարժությունները ներառում են նաև Բելառուսում տեղակայված միջուկային զենքի համատեղ պատրաստման և կիրառման վարժանքներ։