ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ժամը 15:00-ի դրությամբ ստացել է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի նամակը՝ ուղղված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:
Ըստ լրատվամիջոցների, նամակում ռուսական կողմը Հայաստանին սպառնացել է միակողմանիորեն կասեցնել կամ չեղյալ հայտարարել գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդի մատակարարումների մասին համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի ԵՄ անդամակցության գործընթացը։ Այս մասին հայտնում է Արմենպրեսը։
«Ժամը 15:00-ի դրությամբ ստացվել է ՀՀ ՏԿԵ նախարարությանն ուղղված նամակը, որը փոխանցվել է, կուսումնասիրվի, և հայկական կողմն ըստ անհրաժեշտության կարձագանքի», – «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:
Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանը միակողմանիորեն կկասեցնի կամ չեղյալ կհայտարարի գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդի մատակարարումների մասին համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի ԵՄ անդամակցության գործընթացը։ Նա նշել էր, որ նման բովակնդակությամբ նամակ Հայաստանում ՌԴ դեսպանի միջոցով փոխանցվել է Հայաստանի ՏԿԵ նախարարությանը:

Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահի հետ. Լուսանկար
Ադրբեջանից ու Թուրքիայից էլեկտրաէներգիա՞ կգնեն
Ինչու չեն եկել Ադրբեջանից. Որոշ տարածքների դեպքում գուցե արագացնելու, հերթից առաջ գցելու անհրաժեշտություն լինի