31/05/2026

EU – Armenia

Մեզ համար Եվրասիական տնտեսական միության հետ կապերի խզման հարց չկա․ Մհեր Գրիգորյան

«Հայաստանում վաղաժամ են համարում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ հնարավոր խզումից առաջացող վնասի հաշվարկումը»:

Այս մասին հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Վեստի» լրատվական ծրագրի համար Պավել Զարուբինին տված մեկնաբանությունում:

«Մեզ մոտ Եվրասիական տնտեսական միության հետ կապերի խզման հարց չկա։ Հետևաբար, հաշվարկներ անելու որևէ անհրաժեշտություն այս պահին մենք չենք տեսնում:

Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի»: Այն խնդիրները, որոնք հիմա ծագում են դեպի Ռուսաստան ապրանքների տեղաշարժի հետ կապված, կլինեն տեխնիկական բնույթի, և շուտով դրանք չեն լինի»,- ասել է Գրիգորյանը: