04/07/2026

EU – Armenia

Հայկական կողմի հաղթանակը սկսվում է հայերի միջև փոխադարձ հարգանքից ․․․ Տաթևիկ Սողոյան

Հարգելի, սիրելի լրագրողներ, լրատվական կայքեր և բլոգներ,

նիկոլական Հայաստանում, երբ գիտակից մարդը որոշում է ոչ իշխանահաճո հրապարակային հասարակական, իրավապաշտպանական, քաղաքական գործունեությամբ զբաղվել, հստակ գիտակցում է, որ ֆեյքերի ատելության, վիրավորանքների ու հայհոյանքների հստկայական ալիքի տակ է ընկնելու:

Բայց միևնույն ժամանակ այդ հայհոյանքների թիրախում ոչ այնքան կոնկրետ հանրային անձն է, որքան նրա ընտանիքը, ընկերները և առհասարակ հանրությունը:

Ուստի խնդրում եմ, առանց որևէ մեղադրանքի և հետին մտքի, երբ որևէ մեկի հարցազրույցը կամ անձնական էջի կոնտենտը տեղադրում եք ձեր էջում, հետևեք նաև որ հայհոյանքների աղբանոց մեկնաբանություններում չլինի կամ առհասարակ փակեք մեկնաբանությունների դաշտը:

Հայկական կողմի հաղթանակը սկսվում է հայերի միջև փոխադարձ հարգանքից🤗
Ու քանի որ մինչև այստեղ կարդացիք, ասեմ, որ ՍԴ որոշման հրապարակման նիստի ժամից նորություն չունեմ: Ձեզ պես ևս սպասում ենք ՍԴ ֆեյսբուքյան էջով կամ էլ. փոստով ծանուցման:

Իմանալուն պես կգրեմ ․․․

Փաստաբան Տաթևիկ Սողոյանի էջից