Արտաշատի Քաղցրաշեն գյուղում առեղծվածային դեպք է տեղի ունեցել.
13-ամյա աղջիկը, ով ակտիվորեն զբաղվում էր ֆուտբոլով, մահացել է։ Գյուղացիները նշում են, որ էներգետիկ ըմպելիքներն է խմել ու չարաշահել աղջինակը, ինչի հետևանքով էլ մահացել է։
Քաղցրաշենի վարչական ղեկավար Աշոտ Խալաթյանը հաստատեց տեղեկությունը։ Նա նշեց, որ աղջիկը ջերմել է, հիվանդանոց են տեղափոխել, գլխի հետ կապված թարախային պրոցեսներ են եղել։ «Շատ ակտիվ երեխա էր, ֆուտբոլային ակումբներից էին արդեն իրեն կանչել։ Ծնողներն այս պահին այն վիճակում չեն, որ խոսեն։ Այսօր աղջկան հուղարկավորել են, դեպքը եղել է, եթե չեմ սխալվում, շաբաթ օրը»։
Ըստ գյուղացիների՝ երեխան էներգետիներ է խմել, սակայն, վարչական ղեկավարը նշեց, որ պետք է սպասել և տեսնել՝ ի՞նչ կասեն բժիշկները։

Բաց մի թողեք
Ծխախոտը՝ թելի ծայրին, մարդկային կյանքը՝ պատասխանատվության սահմանին
«Ինձ ուժ տվեց հպարտությունը, որ նման որդի ենք դաստիարակել. նա հայրենիքը վեր դասեց ամեն ինչից». կամավոր Արմեն Միրգիյանն անմահացել է հոկտեմբերի 6-ին. Լուսանկարներ
Կոչ ենք անում COP17-ի մասնակիցներին այս խնդիրը դիտարկել. հայտարարություն