Թուրքիայում շարունակվող բարձր գնաճի, բարձր տոկոսադրույքների և ցածր փոխարժեքի քաղաքականության հետևանքով սննդամթերքի շուկայում գները դուրս են եկել վերահսկողությունից։
Չնայած երկիրը եկամուտների մակարդակով Եվրոպայում վերջին տեղերից մեկն է զբաղեցնում, մի շարք հիմնական ապրանքների գներն արդեն անցել են եվրոպական երկրների, մասնավորապես՝ Գերմանիայի գներից։
«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի» (TÜİK) տվյալներով՝ երկրում տարեկան գնաճը կազմել է 32.11%, իսկ սննդամթերքի գնաճը՝ 35.45%։ Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը՝ Վենեսուելայից և Իրանից հետո մեջբերում է Ermenihaber-ը։
Հատկապես արտասահմանյան ծագում ունեցող ապրանքների պարագայում գնային տարբերությունն ակնհայտ է․ եթե օրինակ «Philadelphia» հալած պանրի 1 կգ-ն Գերմանիայում արժե 5.55 եվրո, ապա Թուրքիայում այն վաճառվում է 62 եվրոյով (մոտ 11 անգամ թանկ): Այսպիսի օրինակները բազմաթիվ են:
Այս ամենին զուգահեռ, Թուրքիայում աշխատավարձերն ու հետևաբար գնողունակությունը կտրուկ անկում են ապրում։ Թուրքիայում նվազագույն աշխատավարձը սահմանված է 33.030 լիրա (ազգային դրամական արժույթ), որը տարեսկզբին համարժեք էր 654 եվրոյի, իսկ ընդամենը 7 ամիս անց ազգային արժույթի արժեզրկման պատճառով նվազել է՝ հասնելով 614 եվրոյի։
Համեմատության համար նշենք, որ Գերմանիան, որտեղ կյանքն ավելի էժան է, քան Թուրքիայում, 2.343 եվրո նվազագույն աշխատավարձով Եվրամիության առաջատար հնգյակում է։

Բաց մի թողեք
Ֆինլանդիայի Օրպոն քննադատության տակ է 35 միլիոն եվրո արենայի ֆինանսավորման գործարքի պատճառով
ԵՄ երկրների պաշտպանության ծախսերի զգալի տարբերություններ, ըստ Եվրոպական պաշտպանության գործակալության (ԵՊԳ)
Պատժամիջոցների չեղարկումը ԵՄ-ին ստիպում է մեկ շաբաթով սառեցնել նավթի գնի սահմանափակումը