Թուրքիայի առևտրի նախարարությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում իրականացրել է մաքսային համակարգի տեխնիկական կարգավորում։
Նշվում է, որ երրորդ երկրների միջոցով Հայաստանի հետ իրականացվող ներմուծման, արտահանման և տարանցիկ գործարքների մաքսային հայտարարագրերում կարող է այսուհետև կիրառվել Հայաստանի պաշտոնական կոդը՝ 077-ը։ Համապատասխան փոփոխություններն արդեն կատարվել են Թուրքիայի մաքսային համակարգում:
Գործընթացի շրջանակում հնարավոր կլինի Թուրքիայից երրորդ երկիր, իսկ այնտեղից Հայաստան ուղարկվող ապրանքների վերջնական նպատակակետը կամ ծագումը նշել որպես «Հայաստան / Թուրքիա»:
Աղբյուրի համաձայն՝ Թուրքիայի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության ծավալը հիմա մոտ 335-350 մլն դոլար է։ Նպատակ կա կարճաժամկետ հեռանկարում այդ ցուցանիշը հասցնել 1 մլրդ դոլարի։

Բաց մի թողեք
Խիստ լարված իրավիճակ ԱԺ-ում, Նարեկ Կարապետյանի թույլ պահվածքը․ Տեսանյութ
Գառնիկ Դանիելյանը նոր կարգավիճակ ունի
Հայկական ո՞ր եկեղեցին է վերականգնվում Թուրքիայում. Լուսանկար