Սաթի Սպիվակովան սոցկայքի իր էջում լուսանկար է հրապարակել ամուսնու՝ աշխարհահռչակ երաժիշտ Վլադիմիր Սպիվակովի հետ, որը արվել է Երեւանում։
Նա գրել է, որ երաժիշտը հիվանդությունից հետո աստիճանաբար ապաքինվում է եւ վերականգնվում։ «Իմ Հայրենիքի կենարար օդը։ Լուսանկարը բոլոր նրանց համար է, ովքեր անհանգստանում են ամուսնուս առողջական վիճակի համար։ Շնորհակալ եմ հարազատ քաղաքիս, այս կախարդական օրվա համար»,- գրել է Սպիվակովան։
Հիշեցնենք, որ հունիսի 19-ին Վլադիմիր Սպիվակովը հոսպիտալացվել էր պնեւմոնիա ախտորոշմամբ։ Նրա մոտ կար նաեւ բրոնխիտ եւ գերհոգնածություն։ Հունիսի վերջին նրա վիճակը սկսել էր բվարելավել։ Սաթի Սպիվակովան նաեւ հերքել էր լուրերը, թե ամուսինը ինսուլտ է ստացել։


Բաց մի թողեք
Որոնք են ուտելուց հետո սուրճ խմելու վտանգները
«Մա՛մ, միշտ կհիշես, որ Արամի մաման ես, քեզ ձիգ կպահես». Արամ Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին, տուն «վերադարձել»… երկու ամիս անց. Լուսանկարներ
Մունդիալ – 2026. Ո՞ր դեպքում Իսպանիան եզրափակիչում կհաղթի Արգենտինային. Գվարդիոլան նշել է հաղթանակի պայմանը