22/07/2026

EU – Armenia

«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի. Լուսանկար

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է ստուգում բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքով զբաղվող «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ Արագածոտնի մարզ, գյուղ Ագարակ, Երևան-Գյումրի, մայրուղի 9)։

ՇՎՏՄ-ից հայտնում են, որ ստուգման արդյունքում հայտնաբերված թերլիցքավորման համար տնտեսվարողը ենթարկվել է 1 մլն 271 հազար 152 (մեկ միլիոն երկու հարյուր յոթանասունմեկ հազար հարյուր հիսուներկու) ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության։

Արձանագրված իրավախախտման հիմքով Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի հրամանով լցակայանում 1 ամիս ժամկետով փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ։