ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ձեռնաշղթաներով կրկին բերեցին ՔԿ՝ հարցաքննության:
Երեկ՝ հուլիսի 21-ին, Ծառուկյանը շուրջ 10 ժամ հարցաքննվել էր, որից հետո նրան կրկին տեղափոխել էին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։
Հիշեցնենք՝ հուլիսի 6-ի վաղ առավոտից խուզարկություններ էին իրականացվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։
Ավելի ուշ՝ առանձնատան խուզարկության ավարտից հետո, Ծառուկյանը ձերբակալվել, տեղափոխվել էր Քննչական կոմիտե։ Հուլիսի 7-ին նա կալանավորվել է երկու ամսով։
Քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացրել էր, թե ինչի համար է մեղադրվում Գագիկ Ծառուկյանը։


Բաց մի թողեք
Հայտնի դատավորին նախազգուշացրել են. Լուսանկար
Ձերբակալել են 17-ամյա տղայի
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ․ ՀԿԿ