Այսօր՝ հուլիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 14։30-ի սահմաններում Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցում բախվել են 49-ամյա Շահիջանի Հ.-ի վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան և 28-ամյա Նժդեհ Մ.-ի վարած կանչի վայր մեկնող Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։


Բաց մի թողեք
Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ Գեղարոտ բնակավայրում ուժգին քամու հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել
Արտակարգ իրավիճակ՝ Երևանի շենքերից մեկում. Բնակիչները տարհանվել են
Սարդարապատում 42-ամյա վարորդը «Ford Fusion»-ով վրաերթի է ենթարկել 87-ամյա հետիոտնի․ նա մահացել է. Լուսանկար