ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է գնալ քաղաքական ռիսկերի, բայց շարունակել հակամարտությունը Իրանի հետ՝ չնայած այն բանին, որ ամերիկացիների շրջանում ավելանում է դժգոհությունը եւ դա կարող է լուրջ խնդիրներ ստեղծել Հանրապետական կուսակցության համար՝ առաջիկա նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում։
Հոդվածում ասվում է, որ թեեւ հունիսին նախագահ Թրամփը խոստովանել է, որ վստահ չէ, թե ամերիկացիներն աջակցում են իրեն Իրանի դեմ պատերազմի հարցում, սակայն նրա որոշ կողմնակիցներ նկատում են, որ Թեհրանը թերագնահատում է նախագահ Թրամփի՝ պատերազմը շարունակելու վճռականությունը՝ նույնիսկ քաղաքական ռիսկերի գնալով։ Ամերիկացի նախկին բարձրաստիճան դիվանագետ Ջեյմս Ջեֆրին այն կարծիքին է, օրինակ, որ նախագահ Թրամփն այլ ելք չունի, քան շարունակելու հակամարտությունը Իրանի հետ։
Հոդվածում ասվում է, որ ամերիկացի մի քանի զինվորականների՝ անցյալ շաբաթ զոհվելու հանգամանքը անխոս կավելացնի նախագահ Թրամփի վրա ճնշումը՝ կոշտ պատասխան տալու առումով։ Սակայն Թրամփի կուսակիցները ունեն մտավախություն, որ եթե մինչեւ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ Սպիտակ տունը չկարողանա կարգավորել հակամարտությունը Իրանի հետ, ապա հնարավոր է քաղաքական լուրջ կորուստներ լինեն ընտրություններում՝ Հանրապետական կուսակցության համար։

Բաց մի թողեք
10 հազար դիվանագետի անձնական տվյալներ են գողացել
Մասկը խոստացել է ԱԲ-ով «Ոդիսականի» իր սեփական տարբերակը ստեղծել. Լուսանկար
Վրաստանն Ադրբեջանից 78 տոննա սառեցված ձուկ ու ձկնամթերք է ներկրել