Հայկական համացանցի ամենաթեժ քննարկվող թեմաներից ու տարածվող մեմերից է դարձել իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիսի արած հայտարարությունը Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակի» տաղավարում:
Նա մասնավորապես ասել է, որ տարիներ առաջ Գագիկ Ծառուկյանը մի քանդակագործի նետել է առյուծի վանդակը, և այդ մարդը վախից մահացել է։
Գագիկ Ծառուկյանի պաշտպանները «Հրապարակի» հետ զրույցում արդեն հայտարարել են, որ օրենքով պատասխանատվության են ենթարկելու նման հայտարարությամբ հանդես եկած արվեստագետին:
«Բարգավաճ Հայաստանի» պատգամավորի թեկնածու, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղխորդհի նախագահ Սուրեն Սուրենցյանցը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Վիգեն Ավետիսի այս հայտարարությանն ասաց, որ նման հայտարարություն անողին պետք է դատի տալ, որ հրապարակային դատավարության ընթացքում պարզվի վերջինիս ստախոս լինելը:
«Ինքն ակնհայտորեն ստում է: Ընդհանրապես, նման լուրջ հայտարարություն անելուց կոնկրետ մարդու անուն են նշում, ասում են՝ այ էս ինչ մարդը, նման բանի է ենթարկվել, ինչի հետևանքով մահացել է, չէ՞: Այս դեպքում պարզ է, որ ինքը իշխանության պրոպագանդայի սազանդար է, նույնիսկ խոսնակ բառը անհարմար եմ զգում ասել և ակնհայտ սուտ տեղեկություն է հնչեցրել: Կարծում եմ, իրավաբանները խորհրդակցելուց հետո, այդ մարդուն պետք է դատի տալ և հանրությունը համոզիչ կերպով համոզվի, թե ինչ կարգի ստախոսների հույսին է մնացել իշխանությունը»,-ասաց Սուրենյանցը:
Մեր դիտարկմանը, եթե վերջինս նման պատմություն էր լսել, ապա ինչու էր ընդգրկվել Ծառուկյանի կողմից Հիսուսի արձանի կառուցման մրցույթի պաշտոնական մասնակիցների ցուցակում, ասաց․«Ուրեմն ինքը նաև աբիժնիկ է փաստորեն, բայց կապ չունի, հիմա հայտարարություն է արե՞լ, շատ կարճ ժամանակամիջոցում կամ ինքը փաստը ներկայացնում է կամ պիտի դատական կարգով ամբողջ երկիրն իմանա, որ ինքը ստախոս է»:
Իսկ այն հանգամանքը, երբ արվեստագետը կամ մտավորականը պատրաստ է նման հայտարարություններ անել՝ պայմանավորված քաղաքական նպատակահարմարությամբ, արդյոք վտանգավոր նախադեպեր չի պարունակում, ասաց, որ նման մարդիկ վտանգավոր են, որովհետև վարկաբեկում են մի շարք բարձր արժեքներ՝ մտավորականի բարձր անունն են վարկաբեկում:
«Մտավորականը որոշակի քաղաքակրթական նշաձողեր սահմանող է, այնինչ մենք գործ ունենք հասարակ ստախոսի հետ՝ սա մեկ: Երկրորդը, ակնհայտ սուտ են տարածում՝ անվանարկելով մարդկանց, և վերջապես նպաստում են իշխանության բեսպրեդելի լեգիտիմացմանը»,-եզրափակեց Սուրեն Սուրենցյանցը:

Բաց մի թողեք
Ծնվել է Ազատի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը. Լուսանկար
Ինչպես է երեկ զինվորը կյանքից զրկվել․ նոր մանրամասներ
Ֆրանսիան դառնում է Եվրոպայում առաջին երկիրը, որը պաշտոնապես արգելում է սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքրերի համար