Կառավարության այսօրվա՝ հուլիսի 23-ի նիստի օրակարգը․ նախագծերից մեկում նշվում է, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 263-րդ հոդվածում լրացված նոր՝ 5-րդ մասով սահմանվել է, որ բանկի կամ հիփոթեքային վարկ տրամադրելու իրավասություն ունեցող վարկային կազմակերպության մասնակցությամբ կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքի և հիփոթեքի խառը պայմանագրերը, ինչպես նաև անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի խառը պայմանագրերը կարող են կնքվել առանց նոտարական վավերացման։
Դա հնարավոր կլինի, եթե դրանք շարադրված լինեն Կառավարության հաստատած՝ նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի օրինակելի ձևերին համապատասխան, չպարունակեն այլ պայմաններ և կնքվեն Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակում։
Վերոնշյալով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել Կառավարության համապատասխան որոշմամբ նախատեսել բանկի կամ հիփոթեքային վարկ տրամադրելու իրավասություն ունեցող վարկային կազմակերպության մասնակցությամբ կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքի և հիփոթեքի խառը պայմանագրերի, ինչպես նաև անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի խառը պայմանագրերի օրինակելի ձևերը։
Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն վերոնշյալ պայմանագրերի օրինակելի ձևերը, ինչը հնարավորություն կտա համապատասխան պայմանագրերը կնքել առանց նոտարական վավերացման՝ Կառավարության հաստատած օրինակելի ձևին համապատասխան և Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակի միջոցով։
Նախագծի ընդունումը կնպաստի էլեկտրոնային ծառայությունների մատուցման գործընթացի պարզեցմանը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցմանն առնչվող ընթացակարգերի արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև քաղաքացիների և ֆինանսական կազմակերպությունների համար գործընթացների առավել կանխատեսելի և միասնական իրականացմանը։

Բաց մի թողեք
Բախվել են «Renault», «Nissan» և «Mercedes-Benz», մարդիկ են հոսպիտալացվել. Լուսանկար
57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի գետնանցման վերնամասից մոտ 10 մ բարձրությունից ընկել և հիվանդանոցում մահացել է
Արտակարգ իրավիճակ. 4-րդ օրն է 6 հարկանի շենքի 250-ից ավելի բնակիչներ, որոնց մեծ մասը երեխաներ են, մնացել են առանց հոսանքի․ Լուսանկար