Իրանը դեռևս պատրաստ չէ գործարք կնքել Միացյալ Նահանգների հետ, բայց դա կարող է շուտով փոխվել, չորեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Նրանք դեռևս պատրաստ չեն գործարք կնքել։ Շուտով պատրաստ կլինեն», – ասել է նա Ջորջիայում կայացած հանրահավաքի ժամանակ։
Թրամփը վստահեցրել է, որ ազդանշաններ է ստանում, որ Թեհրանը պատրաստ է լուծել ճգնաժամը, բայց ոչ այն պայմաններով, որոնք նա ցանկանում է։ «Մենք շատ ուժեղ ենք հարվածում նրանց», – ընդգծել է նա։
Ամերիկացի առաջնորդը կրկին հայտարարել է, որ Իրանի հետ հակամարտությունը չի համարում որևէ լուրջ բան։ «Դա փոքր բախում է», – ասել է Թրամփը։

Բաց մի թողեք
«Իրանը մեր հանդեպ ավելի հարգալից է, քան Թուրքիան․․․». Բաքվի արձագանքը
ԵՄ-ն ստուգում է՝ արդյոք Booking.com-ը բավարար միջոցներ ձեռնարկո՞ւմ է կեղծ հայտարարությունների և ֆիշինգային խարդախությունների դեմ պայքարելու համար
Լիտվայում հայտնաբերվել է սինթետիկ թմրամիջոցների խոշոր լաբորատորիա, որը ղեկավարել է Նիդերլանդների քաղաքացի