Հուլիսի 23-ին՝ ժամը 06։40-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկի փողոցում, Երևանի բնակիչ 42-ամյա Մնացական Ա․-ն իր վարած «Lixiang L7» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճամփեզրի բազալտե արգելապատնեշներին, ապա երկաթե դարպասին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։
Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն։
Նա ենթարկվել է սթափության փորձաքննության. եղել է ոչ սթափ։


Բաց մի թողեք
Խոշոր վթար՝ Երևանում, 33-ամյա վարորդը «Opel»-ով մխրճվել է «CPS» բենզալցակայանի մեջ․ Լուսանկար
Երևանի Շինարարների փողոցն այս պահին՝ ամեն բան քանդվել է. Լուսանկարներ
Ողբերգական դեպք՝ Երևանում, ջրատար խողովակում հայտնաբերվել է տղամարդու մարմին. Լուսանկար