Ժամանակավոր կառավարման շուրջ մեկ տարվա ընթացքում ՀԷՑ-ը 1.000 խոշոր հարկ վճարողների ցանկում իր դիրքերը բարելավվել է ամբողջ 8 հորիզոնականով՝ ցանկում 21-րդ տեղից բարձրանալով 13-րդ տեղը։
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
«2025թ. առաջին կիսամյակի արդյունքներով (մինչև վարչական վարույթի հարուցումը) խոշոր հարկատուների ցանկում ՀԷՑ-ը զբաղեցնում էր 21-րդ տեղը (7,8 մլրդ ՀՀ դրամ վճարած հարկերով), իսկ արդեն 2026թ. նույն շրջանում վճարած հարկուտուրքերի հանրագումարով՝ շուրջ 12,6 մլրդ ՀՀԴ, ցանկում ՀԷՑ-ն զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը։
Շնորհավորում եմ ՀԷՑ-ի ողջ անձնակազմին այս պատվաբեր ցուցանիշի արձանագրման առիթով և շնորհակալություն եմ հայտնում մեր հազարավոր պետականակենտրոն ու բարեխիղճ աշխատակիցներին. սա բոլորիս հանձնառության ու նվիրումի ցուցիչն է՝ հանդեպ Հայաստանի Հանրապետության ու մեր ժողովրդի»,- ասվում է գրառման մեջ։

Բաց մի թողեք
Հրապարակվել է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը․ մանրամասներ
Սամվել Ալեքսանյանի, SAS-ի Արտակի բիզնեսների հետ կապված հեչ ստուգումեր չե՞ք անում. ՊԵԿ նախագահը ժպտաց. Տեսանյութ
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները, այդ թվում՝ «88» սուպերմարկետների ցանցը. Հակոբյան