ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ հուլիսին Թուրքիայից մեկնել է ոչ թե իր, այլ այլ ինքնաթիռով, ինչպես նախկինում հաղորդել էր The Washington Post-ը.
«Դա կախված է բացառապես Գաղտնի ծառայությունից: Ես պարզապես անում եմ այն, ինչ նրանք ճիշտ են համարում, ուստի ենթարկվում եմ Գաղտնի ծառայությանը և զինվորականներին: Ըստ երևույթին, եղել է որոշակի սպառնալիք: Ես իրականում չեմ հետաքրքրվել դրա մասին: Ես շատ սպառնալիքներ եմ ստանում», – լրագրողներին ասել է Թրամփը։
Պաշտոնապես Սպիտակ տունը հայտարարել է, որ Ամերիկայի նախագահն օգտագործել է Air Force One-ը: Հրատարակության համաձայն, բեմադրվել է բարդ անվտանգության տեսարան. Թրամփը նստել է նախագահական ինքնաթիռը Անկարայի հեռուստատեսային տեսախցիկների առջև, բայց մի քանի րոպե անց նրան գաղտնի տեղափոխել են ավելի փոքր ինքնաթիռ՝ Air Force C-32A, որն օգտագործվում է սովորական սննդի բեռնափոխադրման համար։
Ավելի հին Air Force One-ը թռիչք է կատարել C-32A-ից որոշ ժամանակ անց: Նախագահական ինքնաթիռը «գործել է որպես խայծ», նշում է The Washington Post-ը: Ինքնաթիռում եղել են լրագրողներ և Սպիտակ տան որոշ աշխատակիցներ, որոնք տեղյակ չեն եղել փոխարինման մասին և կարծում էին, որ նախագահը թռչում է իրենց հետ:

Բաց մի թողեք
ԹՐԻՓՓ նախագիծն արդեն սկսվել է և կյանքի կկոչվի մոտ ապագայում. Ալիև
Ինչ է սպասվում ՌԴ-ին Պետդումայի ընտրություններից հետո․ Զելենսկու կանխատեսումը
Անում եմ այն, ինչ իրենք են ասում. Թրամփը՝ հուլիսին Թուրքիան ԱՄՆ ռազմական ինքնաթիռով գաղտնի լքելու մասին