ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանի հետ կապված իրավիճակը լավ է զարգանում, և ԱՄՆ-ն է լիովին վերահսկում Հորմուզի նեղուցը:
«Մենք լիովին վերահսկում ենք Հորմուզի նեղուցը։ Միայն մենք ունենք վերահսկողություն։ Ոչ ոք, միայն մենք։ Մեր ռազմածովային ուժերն անհավանական են… Եվ եթե ինչ-որ պահի նրանք ինչ-որ բան անեն, պարզապես կվերանան երկրի երեսից», – «Էնդրյուս» ռազմաբազայում լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը:
Նա նշել է, որ ինքը չի վստահում Իրանին․ «Ես չեմ վստահում Իրանին։ Ես ամենավերջին մարդն եմ, որ կվստահի Իրանին։ Նրանք անընդհատ խաբել են ինձ»։ Թրամփի խոսքով` այժմ ԱՄՆ-ն շատ շահեկան վիճակում է։


Բաց մի թողեք
Եվրախորհրդարանը Ռուսաստանին կոչ է անում վերադարձնել տեղահանված ուկրաինացի երեխաներին
Ռումինիան առաջարկում է ամերիկյան զորքերի տեղակայման ծախսերը հոգալ պետական բյուջեից
Բողոքի ակցիաների ընթացքում մոտ 100 մարդ է ձերբակալվել․ Իսպանիա