Oգոստոսի 15-ին` ժամը 19։45-ի սահմաններում, Աբովյան քաղաքում՝ ժողովրդին հայտնի «Բենզինների խաչմերուկում», բախվել են 40-ամյա Միհրան Մ․-ի վարած «Օպել Աստրա» մակնիշի և Տիգրան Մ․-ի վարած «Շեվրոլետ» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Միհրան Մ.-ի ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Գոհար Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության. «Շեվրոլետ»-ի վարորդ Տիգրան Մ․-ն եղել է ոչ սթափ:


Բաց մի թողեք
Կոտրված ճյուղեր, թեքված էլեկտրասյուն և ջրալցված նկուղներ. արտակարգ իրավիճակ է Գյումրիում. Լուսանկար
Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշներին. կան վիրավnրներ․ Լուսանկար
63-ամյա վարորդը «Lexus LX470»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավnր․ Լուսանկար