Բիշքեկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Պուտինը Փաշինյանին ասել է, որ Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու ձգտումը երկրի օրինական իրավունքն է, սակայն դա դժվարություններ է ստեղծում, այդ թվում՝ ԵԱՏՄ-ին անդամ լինելու պատճառով։
«Որքան շուտ Հայաստանը որոշում կայացնի ԵՄ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ, այնքան լավ։ Մոսկվան պետք է հասկանա, թե ինչպես զարգացնել հարաբերությունները։
ԵԱՏՄ-ին անդամակցելուց ի վեր Հայաստանի ՀՆԱ-ն եռապատկվել է, իսկ միության երկրներ արտահանումը՝ տասնապատկվել։
Ռուսաստանը միշտ աջակցել է Հայաստանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացմանը, ինչը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների հիմնարար շահերին»,-նշել է Պուտինը։

Բաց մի թողեք
Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով
Խոջալուում հակահետևակային ականի պայթյունի հետևանքով ականազերծման աշխատակից է վիրավորվել
Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է պաշտոնից